ՀՀ ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Արդյունքում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ հայտնաբերելուց զատ, ոստիկանները մի մեքենայում հայտնաբերել են զանգվածային անկարգությունների և գողության մեղադրանքներով հետախուզվողների։
Հայտնաբերվել են նաև սառը զենքեր։ Ոստիկանություն բերման են ենթարկվել մի քանի անձինք։
Ուժեղացված ծառայությունները շարունակական բնույթ են կրելու։