ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում կայացել է ռազմապատմագիտական գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևը: Այն անցկացվել է թեստավորման ձևաչափով ռուսերեն և անգլերեն լեզուներով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Участники конкурса "Эрудит" в рамках соревнования "Воин мира"
© Photo : Минобороны России
Նշենք, որ մրցութային հանձնաժողովը գնահատում է նաև զինված ուժերի գործունեությանն առնչվող հարակից թեմաների, պատմության իմացությունը:
Участники конкурса "Эрудит" в рамках соревнования "Воин мира"
© Photo : Минобороны России
«Յուրաքանչյուր թեստում եղել է 20 հարց առավելապես Հայրենական մեծ պատերազմի, միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ:Այստեղ նույնպես լուրջ մրցակցություն է ծավալվել»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ռազմական պատմության իմացությամբ մյուս մասնակիցներին գերազանցել է Ռուսաստանի թիմը: Երկրորդ տեղում Հայաստանն է, Բելառուսը երրորդն է:
Թիմերի անդամները շրջել են «Մայր Հայաստան» թանգարանում, ծանոթացել Հայրենական Մեծ պատերազմի ուշագրավ դրվագների ու հաղթանակների մասին պատմող, Արցախյան ազատամարտի հերոսական էջերը ներկայացնող ցուցանմուշներին: Նրանք ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրի անմար կրակի մոտ:
Հիշեցնենք, որ «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին` «Տեր և տիկին» մրցաձևում լավագույն արդյունք էր գրանցել Հայաստանի թիմը: մեր թիմը հաղթել էր նաև «Պրոֆեսիոնալ» մարզաձևում։