Մինչև աշուն էլ անձրև չի գա. եղանակի տեսություն

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Հայաստանի և Արցախի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnuik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությոնից հայտնում են, որ հանրապետության տարածքում օգոստոսի 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 
Տեղեկացվում է, որ քամին հարավ-արևմտյան է` 5-10 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 28-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Որոտանը մասնակիորեն շրջափակման մեջ է. ռուս սահմանապահներն են սնունդ տանում. տեսանյութ
Երևան քաղաքում ևս օգոստոսի 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում սեպտեմբերի 28–ի գիշերը կլինի 22-24 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +36...+38 աստիճան։
Եղանակի կանխատեսում
ԱԻՆ–ից նաև զգուշացնում են, որ Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 28-30-ը սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 4-5 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։
Ֆիլիպ Կիրկորովից առաջարկ եմ ստացել․ «Նոր ալիք 2021»-ի հաղթող Սարո Գևորգյանը Երևանում է
Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ են անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։