Արևի վրա հզոր բռնկումների շարք է գրանցվել. հնարավոր է` մագնիսական փոթորիկ լինի

Տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնը հայտնել է, որ արևային բարձր ակտիվություն է նկատվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Արևի վրա երրորդն օրն անընդմեջ շարունակվում են բռնկումները։ Արեգակնային բարձր ակտիվության մասին հայտնում է ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության Տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնի կայքը։
Երկրի վրա հերթական մագնիսական փոթորիկն է սկսվել
Այսպես. վերջին 24 ժամվա ընթացքում գիտնականները C դասի 7 բռնկում են հայտնաբերել։ Այսօր առավոտյան М դասի ավելի հզոր բռնկում է արձանագրվել։
ՌԳԱ Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի Արևի ռենտգենային աստղագիտության լաբորատորիայի կայքում ակտիվության ինդեքսը բարձրացվել է նարնջագույն մակարդակի, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Բռնկումները դասակարգվում են հզորությունից կախված` A, B, C, M և X։ Պլազմայի ամպերը, որոնք նման դեպքերում արտանետում է Արևը, 2-3 օր անց կարող են Երկրի վրա մագնիսական փոթորկի հանգեցնել։
Արեգակն անգամ հեռվից կայրի. ինչպե՞ս մեզ վրա կազդեն մագնիսական փոթորիկները
Համարվում է, որ թույլ փոթորիկը կարող է աննշան խափանումներ առաջացնել էներգահամակարգերի աշխատանքում և ազդել թռչունների և կենդանիների միգրացիայի ճանապարհի վրա, իսկ առավել ուժեղներն ազդում են կարճալիքային կապի և նավիգացիոն համակարգերի վրա, արտադրական ցանցերում կարող են լարման տատանումներ առաջանալ։
Լուսնի խավարումն ինչպե՞ս է ազդում մարդկանց առողջության վրա