Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ վրաերթ է եղել. կա զոհ

«Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացուն, որը գիտակցության չգալով՝ մահացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 27-ին, ժամը 08:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ․Բաբաջանյան փողոցում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ, տուժածը երթևեկելի հատվածում է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
ՃՏՊ Նոր Հաճնի գերեզմանատան մոտ. կան զոհեր. տուժածները երեխաներ են. լրացված
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel Vectra» (վարորդ՝ Ա․ Ա․) մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Կ․ Ա․-ին (ծնված 1968 թ․), որը գիտակցության չգալով՝ մահացել է։