Երեկ գիշեր Մոսկվայի Ծովակալ Կորնիլովի փողոցում գտնվող հոսթելում անհայտ պատճառներով ծեծկռտուք է տեղի ունեցել։ Արդյունքում յոթ միգրանտի 12 օրով ձերբակալել են, ևս հինգ ակտիվ մասնակիցների պատրաստվում են արտաքսել փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Բացի այդ, ընթացքի մեջ է 5 օտարերկրացիների` Ռուսաստան մուտք գործելու և նրանց արտաքսելու մասին հարցը։ Ձերբակալվածները տեղափոխվել են Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոն։