Հեղուկ վառելիքի շուկայում գնանկում կա. նոր բենզալցակայանների ցանց կունենանք. Քերոբյան

Վահան Քերոբյանը նշեց, որ նոր ներդրումային ծրագրի կյանքի կոչելուց հետո ՌԴ–ից և Վրաստանից բենզին կներմուծվի Հայաստան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Հեղուկ վառելիքի շուկայում որոշակի գնանկում կա` որոշ գազալցակայաններում գինը բավական իջել է։ Կառավարության նիստերից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Հեղուկ գազի պակաս և գնաճ Հայաստանում. ինչու չի նահանջում վառելիքային ճգնաժամը
«Հեղուկ վառելիքի շուկայում առկա խնդրին ծանոթ եմ, և սա մեզ շատ անհանգստացնող խնդիր է, քանի որ գնաճի ուղղակի պատասխանատու ենք համարվում։ Աշխատում ենք գնանկմանը միտված քայլեր անել։ Գիտեմ նաև, որ հեղուկ վառելիքի գինը որոշ գազալցակայաններում 280 դրամից 240 դրամ է դարձել»,–ասաց Քերոբյանը։
Նրա խոսքով` աշխատանքներ են իրականացնում, որ հայկական ընկերություններին ծանոթացնեն այնպիսի օտարերկրյա կազմակերպությունների հետ, որ Հայաստանին ավելի մատչելի գներով վառելիք մատակարարեն։
Ինչ վերաբերում է բենզինի գնին, ապա նախարարը հայտնեց, որ քննարկում են խոշոր ներդրումային` 60 մլն դոլարանոց ծրագիր կյանքի կոչել։ Քերոբյանը մանրամասնեց, որ խոսքը Հայաստանում նոր որակի և ստանդարտների բենզալցակայանների ցանցի ստեղծման մասին է։ Ներդրողներն օտարերկրյա են, իսկ վառելիքը կներկրվի ՌԴ–ից և Վրաստանից։
Ինչո՞վ է պայմանավորված հեղուկ գազի թանկացումը. տնտեսվարողները խուսափում են ներկրել այն
Նշենք, որ վերջին երկու ամսվա ընթացքում Հայաստանում հեղուկ գազի գները գրեթե կրկնակի աճեցին։ Եթե նախկինում հեղուկ գազի 1 կգ–ն 150-180 դրամ էր, ապա այսօր, եթե իհարկե հնարավոր լինի գտնել, այն 280-300 դրամ արժե։