Առաջիկա օրերին չոր ու շոգ եղանակ կլինի

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Հայաստանի և Արցախի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnuik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 27-31-ին Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 5-7 աստիճանով։
Հացի արտադրամասերի գործունեություն է կասեցվել Գեղարքունիքում և Արարատում. լուսանկարներ
Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ են անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։
Եղանակի կանխատեսում
Տեղեկացվում է նաև, որ հանրապետության տարածքում գոստոսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վարագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։
Մեծ Բրիտանիան մտադիր է պատվաստել 12 տարեկանից մեծ երեխաներին՝ առանց ծնողի համաձայնության
Երևան քաղաքում ևս օգոստոսի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում օգոստոսի 27–ի գիշերը կլինի 21-23 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +35...+37 աստիճան։