Անհետ կորած զինվորների հարազատները գիշերել են կառավարության մոտ

Անհետ կորած զինվորների հարազատները հիմա էլ են կառավարության առջև. նրանք չեն ընդունում ԴՆԹ հետազոտության արդյունքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Անհետ կորած զինվորների հարազատները գիշերել են կառավարության մոտ։ Նրանք դեռ երեկ երեկոյան հավաքվել էին այնտեղ` ասելով, որ հրաժարվում են ընդունել աճյունների և մասունքների ԴՆԹ հետազոտությունների արդյունքները:
Փաշինյանը 44-օրյա պատերազմում զոհվածների ու անհետ կորածների նոր թիվ ներկայացրեց
Նրանք կոչ էին անում մյուս անհետ կորածների ծնողներին նույնպես միանալ իրենց։ Անհետ կորածներից մեկի հարազատը` Արսեն Ղուկասյանը, ուշ գիշերին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթեր էր մտել ու ասում էր` իշխանության ներկայացուցիչների համար միևնույն է իրենց երեխաների ճակատագիրը։
«Ունենք տվյալներ, որ մեր երեխեքի հարցն այլ հարթակի վրա են դրել, սակայն ուղիղ եթերի միջոցով չեմ ուզում խոսել այդ մասին»,–ասում էր Ղուկասյանը։
Այժմ էլ անհետ կորածների հարազատները կառավարության առջև նստած են` նրանք սպասում են, որպեսզի իրենց ընդունեն և հստակ պատասխաններ տան ԴՆԹ հետազոտությունների և իրենց երեխաների ճակատագրի վերաբերյալ։
«Էլի ենք հանդիպելու». ինչ են պայմանավորվել անհետ կորած զինվորների ծնողներն ԱԱԾ տնօրենի հետ
Նշենք, որ օգոստոսի 24–ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել էր, որ այս պահին պատերազմի զոհերի 50 մասունք նույնականացման համար գտնվում է Հոլանդիայում։