Ամերիկայի փլուզման պատճառով աշխարհին լայնամասշտաբ պատերազմ է սպասում. The Economist

ԱՄՆ-ը պետք է մինչև օգոստոսի 31-ը դուրս բերի զորքերն Աֆղանստանից, հակառակ դեպքում ծանր հետևանքներ կլինեն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Բրիտանական The Economist ամսագրի մեկնաբան Նիլ Ֆերգյուսոնը կարծում է, որ ամերիկյան գերիշխանության փլուզման պատճառով աշխարհն ընդգրկվելու է լայնածավալ պատերազմի մեջ։
Արևմուտքում վախեցած են․ թալիբները կարող են հարվածել ԱՄՆ-ի տնտեսությանը
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն կարող է Բրիտանական կայսրության ճակատագրին արժանանալ, որը 20-րդ դարի առաջին կեսին անկում ապրեց։ Հոդվածագիրը վստահ է, որ տեղի ունեցող արտաքին քաղաքական իրադարձությունները շատ խոսուն են, խոսքն այդ թվում թալիբների կողմից գրավված Աֆղանստանի տարածքից զինվորականների անկանոն տարհանման մասին է: Ֆերգյուսոնը փլուզման նախաշնան է համարում նաև երկրի տնտեսության անկումը։
Սյունակագիրը հիշեցնում է, որ Վաշինգտոնը չունի այնպիսի ընդարձակ գաղութներ, ինչպիսին ժամանակին ուներ Լոնդոնը, սակայն ամերիկյան զորքերը տեղաբաշխված են ավելի քան 150 երկրներում:
«Նման լայնածավալ գլոբալ պատասխանատվություն ձեռք բերելը հեշտ չէր։ Բայց մտածել, թե դրանից ազատվելն ավելի հեշտ կլինի, մոլորություն է», - կարծում է Ֆերգյուսոնը։
Աֆղանստանից իր քաղաքացիների տարհանումն ԱՄՆ-ն կավարտի 36 ժամում
Կատարում «Թալիբան» ծայրահեղական շարժման (արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում) ներկայացուցիչ Սուխեյլ Շահինի խոսքով՝ Աֆղանստանում ռազմական ներկայությունը երկարացնելու Ամերիկայի ու Մեծ Բրիտանիայի խնդրանքը շարժման կողմից կգնահատվի որպես օկուպացիայի ընդլայնում: