Երևանում 54-ամյա տղամարդը կիսակառույց շինությունից ընկել և մահացել է

Ոստիկանները պարզել են, որ մահացածն Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ Վարդգես Իգիթյանն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Երևանում այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, շինարարական աշխատանքներ կատարելիս տղամարդը բարձրությունից ընկել և մահացել է։
Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի թիվն ավելացել է. Փաշինյանը նոր տվյալներ հրապարակեց
Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգը ստացվել է ժամը 11։50-ի սահմաններում։ Տեղեկացրել են, որ Խաղաղ Դոնի 7/4 հասցեում՝ կիսակառույց շինության տարածքում, տղամարդու դի կա։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ՝ 54-ամյա Վարդգես Իգիթյանի դին։
Նախնական տեղեկություններով՝ Վ. Իգիթյանը շինարարական աշխատանքներ կատարելիս մոտ 6 մետր բարձրությունից անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։