ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հարավային Կովկասում երկարատև խաղաղության համար պայմաններ են ստեղծվել։ Այս մասին օգոստոսի 25–ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիթլիսի արևելյան նահանգում մի շարք երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է Anadolu գործակալությունը։
Էրդողանի խոսքով ՝ այդ պայմանները ստեղծվել են «Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի ավարտից հետո»։
«Եթե Հայաստանը օգտվի այս շանսից, ապա մենք էլ անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք», - ասել է Թուրքիայի նախագահը:
Նշենք, որ Թուրքիան բացահայտ աջակցել և զգալի օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին Արցախում ռազմական գործողությունների ժամանակ։ 44-օրյա պատերազմի արդյունքում հայկական կողմը ստիպված եղավ համաձայնել մի շարք տարածքային զիջումների։