ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Տրապիզոնում (Թուրքիա) տեղի է ունեցել քրեական հեղինակությունների հավաք, որի ընթացքում կոչումից զրկվել է տիտղոսից հրաժարված օրենքով գող Գեորգի Պոլադիշվիլին, որը հայտնի է որպես Սինկար։ Տեղեկությունը հաղորդում է Փրայմ Քրայմը:
Հավաքի մասին որոշումն ընդունվել է Ֆրանսիայում գտնվող վրացի գող Նոդար Գամիսոնիայի հաղորդումից հետո, որում նա հայտնում էր, որ Սինկարը դատարանում հրաժարվել է տիտղոսից:
Սինկարը 15 տարի շարունակ Վրաստանի մաֆիոզ կառույցների կազմում էր, կառույցները գործում էին Ֆրանսիայի ու Իտալիայի տարածքում, ծանոթ էր տեղի բազմաթիվ քրեական հեղինակությունների, այդ թվում՝ Վրաստանից եկածների հետ:
Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ Սինկարը թագադրվել է 2013 թվականին Հռոմում կայացած հավաքի ժամանակ, սակայն այժմ նրան զրկել են կոչումից:
Սինկարը գործընկերների մեղադրանքներին լռությամբ է պատասխանել։