Նման իրավիճակը կանխատեսվում էր. Փաշինյանը` Սյունիքում փակված ճանապարհի մասին

ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ Սյունիքի Գորիս Կապան ավտոճանապարհի անվտանգությունը Գորիս–Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում ապահովում են ռուս սահմանապահները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանցիները փակել են Սյունիքի ճանապարհի այն հատվածները, որոնք Խորհրդային միության քարտեզներով խորհրդային Հայաստանի տարածքից դուրս են եղել։
Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով Սյունքիում ծագած խնդրի ու դրա պատճառների մասին։
«Այն, ինչ տեղի է ունեցել, հակասում է ՊՆ–ի 2020թ–ի դեկտեմբերի 19-ի հայտարարության մեջ նշված պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել ՀՀ–ի և ՌԴ–ի միջև»,– ասաց Փաշինյանը` հիշեցնելով, որ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության` Գորիս Կապան ավտոճանապարհի անվտանգությունը Գորիս–Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում ապահովում են ռուս սահմանապահները։
Ըստ Փաշինյանի` այս պայմանավորվածությունը հետագայում պետք է ամրագրվեր եռակողմ փաստաթղթով, ինչը, սակայն, տեղի չի ունեցել։
Այդուհանդերձ, ըստ Փաշինյանի, Սյունքի մարզը ներկա պահին Հայաստանից կտրված չէ։
«Մե՞նք ենք վիճարկելի դարձրել, ո՛չ». Փաշինյանը Որոտան– Շուռնուխի համար մեղադրեց նախկիններին
«Այնտեղ կա այլ ճանապարհ, մասնավորապես` Կապան–Աղվանի ճանապարհը, որը մեծ տեմպերով ասֆալտպատվում է, նորմալ գրունտային ճանապարհ կա»,– ասաց նա։
ՀՀ վարչապետը հայտնեց, որ իրենք կանխատեսել էին ներկա իրավիճակի հնարավորությունը, ուստի տրանսպորտային երթևեկությունը կարգավորելու համար կառուցվում է այլընտրանքային ճանապարհ։
Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այսօր հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:
Ինչու Վարդենիսը, Ծաղկաձորը թուրքերեն անուններ ունեին. նույնկերպ Բաքվի Արմենքենդին էլ ՀՀ է
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 12-ից։ Ադրբեջանցի զինվորականները գտնվում են Սև լճի շրջանում ՝ փորձելով ամրանալ այստեղ հայկական տարածքների հաշվին։ Նման իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում ՝ Վարդենիսի մոտակայքում։
Հայ զինծառայողներն ադրբեջանցի զինծառայողի վրա չեն հարձակվել. ՊՆ-ն հերքում է
Լարվածության ևս մեկ օջախ Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում է։ Այդ հատվածներում պարբերաբար տեղի են ունենում միջադեպեր, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։