Համացանցում արդեն հասանելի է «Նոր Ալիք-2021» մրցույթի հաղթող, Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գևորգյանի կատարումը։
«Երկբևեռ սեր» կոչվող ստեղծագործությունը Սարոն կատարել է մրցույթի վերջին` երրորդ օրը։ Երգը գրվել է հատուկ Սարոյի համար, հեղինակը Դավիթ Բադալյանն է:
Առաջին և երկրորդ օրերին Սարոն կատարել էր Բեյոնսեի Listen և Արամ MP3-ի «Կուզես» երգերը: 3 օրվա քվեարկության արդյունքում էլ 267 միավորով հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գևորգյանը։