Էջմիածին քաղաքում գործող «Համակցված կերերի» վաճառքի մասնագիտացված խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության մեղադրանքով հետախուզվող, Էջմիածին քաղաքի 52-ամյա բնակիչը հայտնաբերվել ու հարցաքննվել է։ Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ ավազակություն):
Դեպքը տեղի էր ունեցել 2021թ. հուլիսի 27-ին, ժամը 19:30-ի սահմաններում։ Տղամարդը, խանութ մտնելով, իր հետևից ծածկել էր խանութի մետաղյա դուռը և դանակով և ձեռքերով հարվածներ հասցրել վաճառողուհու գլխի և դեմքի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Ապա խանութի դրամարկղից վերցրել էր գումար և դիմել փախուստի՝ տանելով նաև աշխատակցուհու բջջային հեռախոսը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: