Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» օգոստոսի 26-ին հյուրընկալել է շոտլանդական «Ռենջերսին»:
Առաջին խաղակեսից հետո՝ ընդմիջման ժամանակ, վիճաբանություն սկսվեց հայ ու շոտլանդացի ֆուտբոլիստների երկրպագուների միջև, որը վերածվեց պլաստիկե շշերով կռվի։
Հայ երկրպագուները պոկեցին բրիտանական դրոշով ցուցապաստառներից մեկը։ Հյուրերը նահանջեցին տրիբունաների տակ գտնվող հատվածը, իսկ նրանց սեկտորը ծածկվեց կարմիր ծխով։
Իրավապահները վիճաբանության վայր եկան մեծ ուշացումով ու քիչ քանակությամբ։
Հիշեցնենք, որ առաջին խաղակեսն ավարտվել է ոչ-ոքի`0:0։