Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի թիվն ավելացել է. Փաշինյանը նոր տվյալներ հրապարակեց

ՀՀ վարչապետը պարզաբանեց, որ իր հրապարակած թիվը մահվան վկայականներով հաստատված զոհերի թիվն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի թիվն ավելացել է ևս 4-ով։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հիշեցնելով, որ իր նախորդ ելույթում հնչեցրել էր 3773 թիվը։ Այսօր արդեն այդ թիվը 3777 է։
Եռաբլուրում մատյաններ են դրվել զոհվածների հարազատների առաջարկների համար
«Այսօր իմ ասած թվից փոփոխություններ կան, որովհետև այս ընթացքում ԴՆԹ նույնականացումներ են եղել»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ իր հրապարակած թիվը մահվան վկայականներով հաստատված զոհերի թիվն է։
Նա անշեց, որ զոհերից 3702–ը զինվորական, 75` քաղաքացիական անձինք են։ Անհետ կորածների թիվը 243 է։
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին Փաշինյանը հայտարարել էր պատերազմի 3773 զոհերի ու 243 անհայտ կորածների մասին։
Ամփոփվել է քրգործի ուսումնասիրությունը. Փաշինյանը հանդիպել է զոհվածների հարազատներին