Վրաստանում 12 տարեկանից բարձր երեխաներին կպատվաստեն կորոնավիրուսի դեմ

Առողջապահական գերատեսչությունում վստահ են` երկրում երեխաների պատվաստումը կնպաստի, որ կորոնավիրուսը նահանջի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Վրաստանում շուտով 12 տարեկանից բարձր երեխաներին կպատվաստեն կորոնավիրուսի դեմ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով երկրի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիային։
Կարևոր է, բայց․․․ ի՞նչ են մտածում ՀՀ քաղաքացիները պարտադիր պատվաստման մասին
Նշվում է, որ գերատեսչությունում վստահ են` երկրում երեխաների պատվաստումը կնպաստի, որ կորոնավիրուսը նահանջի։
«12 տարեկանից բարձր երեխաների պատվաստումը մեզ մոտեցնում է համաճարակի ավարտին։ Պատվաստումների կոմիտեն կդիտարկի այդ հարցը, և որոշումը կկայացվի 2-3 շաբաթից։ Եվրոպական մի շարք երկրներ արդեն այդպես են վարվում, և մենք հաշվի կառնենք նրանց փորձը»,- ասել է Գաբունիան։
Հակառեկորդ Վրաստանում․ մեկ օրում 74 մարդ է մահացել կորոնավիրուսից
Նրա խոսքով՝ 12 տարեկանից բարձր երեխաների պատվաստումը Վրաստանում կիրականացվի միայն ծնողների ցանկությամբ ու որոշմամբ։
Հիշեցնենք՝ այս պահի դրությամբ Վրաստանում պատվաստվել կարող են 16 տարեկանից բարձրերը։ Վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանում պատվաստվել է 1 038 292 մարդ։
Վրաստանում կորոնավիրուսի բրիտանական մանրէահիմքով վարակված նորածին է մահացել