Հայաստանը մարդկային զարգացման վարկանիշային ցուցակում հետ է մնում Վրաստանից և Թուրքիայից

Արմեն Գևորգյանի խոսքով` միշտ բարձր կրթական ցենզով ու բարձր ներուժով Հայաստանն այսօր կորցնում է այդ կապիտալը, որը հետագայում կդառնա երկարատև պարտությունների հիմքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik.  Հայաստանը մարդկային զարգացման վարկանիշային ցուցակում  հետ է մնում Վրաստանից և Թուրքիայից։ Նման հայտարարություն Ազգային ժողովի նիստում արեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը։
Նա ներկայացրեց Համաշխարհային բանկի հետազոտության տվյալները, որի համաձայն` Հայաստանում կրթական աղքատության մակարդակը կազմում է 35 տոկոս։
«Կրթական համակարգը հոգեվարքի մեջ է». ո՞րն է բուհերում մեծ քանակով թափուր տեղերի պատճառը
«Սա նշանակում է, որ 10 տարին չլրացած յուրաքանչյուր 3–րդ աշակերտը չի կարող սահուն կարդալ և հասկանալ իր տարիքին համապատասխան տեքստը։ Համեմատության համար` Վրաստանում այդ ցուցանիշը 13,8 տոկոս է , իսկ Ադրբեջանում` 23,3»,–ասաց Գևորգյանը։
Իսկ ՄԱԿ–ի մարդկային զարգացման տարեկան ինդեքսով Հայաստանը 2020 թվականի տվյալներով զբաղեցնում է 81–րդ հորիզոնականը։
«Համեմատության համար նշեմ, որ Վրաստանը զբաղեցնում է 61–րդ տեղը , Թուրքիան` 54։ Այս ցուցանիշների մեջ նշանակալին նաև դրանց փոփոխության դինամիկան է։ Օրինակ` Վրաստանը 2018–ին 70–ից հասել է 61–րդ տեղը, իսկ Թուրքիան` 2018–ին 64–ից հասել է 54–րդ տեղը։ Հայաստանը 2018–ին 83–ից հասել է 81–րդ տեղը»,–ասաց նա։
Գևորգյանը շեշտեց, որ միշտ բարձր կրթական ցենզով ու բարձր ներուժով Հայաստանն այսօր կորցնում է այդ կապիտալը, որը հետագայում կդառնա երկարատև պարտությունների հիմքը։
Քննությունների արդյունքներով` մեր կրթական համակարգը գտնվում է կազմաքանդման փուլում
Պատգամավորը նաև ներկայացրեց, որ 2021 թվականի հունիսի 1–ի դրությամբ` ըստ վիճակագրական տվյալների, միգրացիայի բացասական սալտոն կազմել է 94.000 մարդ , այսինքն` այս տարի Հայաստանը լքել է 94000 ՀՀ քաղաքացի։
«Իմ ունեցած տեղեկություններով` այս թվին ավելացել են նաև հուլիս ամսվա տվյալները` 7000 մարդ, ստացվել է 101 հազար մարդ լքել է Հայաստանը»,–ասաց նա։
ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը
Համեմատության համար նա նշեց, որ 2020 թվականին երկրորդ եռամսյակի տվյալներով Հայաստան է վերադարձել 24.000 մարդ։