Հայաստանից 5 կարատեիստ կմասնակցեն աշխարհի WUKF առաջնությանը

Ռումինիայում անցկացվելիք WUKF առաջնությանը կմասնակցի 70-75 երկիր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik․ Հայաստանից հինգ մարզիկ կմասնակցեն աշխարհի WUKF (World Union of Karate-Do Federations) առաջնությանը։ Այս մասին Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց Կարատեի հայկական միության հիմնադիր Կամո Ունանյանը։
Пресс-конференция чемпиона мира и Европы по спортивному каратэ, учредителя армянской ассоциации каратэ Камо Унаняна (25 августа 2021). Еревaн
Կարատեի հայկական միության հիմնադիր Կամո Ունանյան
«Մասնակիցների մեջ ենք ես, Դավիթ Թորոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սերգեյ Դալլաքյանը, Գևորգ Ղազարյանը։ Վերջինիս մասնակցության պահը դեռ հարցականի տակ է, քանի որ առողջական խնդիրներ կան։ Ես անձամբ ակնկալում եմ, որ Դավիթ Թորոսյանը չեմպիոն է դառնալու», – ասաց Ունանյանը։
Ռինգը տեղափոխվել է ԱԺ. մարտարվեստի վարպետը պատգամավորներին հուշեց` ինչ է պետք անել
Հայաստանում բացի Կարատեի հայկական միությունից կա նաև Կարատեի ազգային ֆեդերացիա, որին ֆինանսավորում է ԿԳՄՍ նախարարությունը։ Կարատեի հայկական միությանը նախարարությունը, ըստ այդմ, չի աջակցել։ Հինգ մարզիկները գալիք առաջնությանը մասնակցելու են Ռուսաստանում ապրող բարերար Լիլիթ Կարապետյանի ֆինանսավորման շնորհիվ։
«Լիլիթը սպորտի աշխարհից չէ, նա և իր ամուսինը իմ լավ ընկերներն են։ Լիլիթը շատ էր ուզում, որ մեր դրոշը բարձրացվի աշխարհում և որոշեց ներդրում անել», – ասաց Ունանյանը։
WUKF առաջնությանը կմասնակցի 70-75 երկիր, այն կանցկացվի սեպտեմբերի 23-26-ը Ռումինիայում։
Ինչով է զբաղվում կարատեի հայ չեմպիոնը Բուլղարիայում. տեղական լրատվամիջոցի անդրադարձը