ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Գարու մեջ կա մեծ քանակությամբ ֆոսֆոր, որն անփոխարինելի է սիրտանոթային համակարգի, ատամի էմալի ու կմախքի համար, ուստի այդ մթերքը պետք է ներառվի սննդակարգում։ Նման կարծիք է հայտնել բժիշկ-սննդաբան Օլգա Կորաբլևան ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:
Կորաբլևան նշել է, որ գարու մեջ կա կալիում, կալցիում, երկաթ, արժեքավոր լիզին ամինաթթու, որը խթանում է կոլագենի արտադրությունը:
«Սա այն սպիտակուցն է, որից ուղղակիորեն կախված է մեր մաշկի արտաքին տեսքն ու առողջությունը։ Այդ իսկ պատճառով գարին կոչվում է «գեղեցկության շիլա», – ավելացրել է նա:
Սննդաբանը հիշեցրել է, որ գարին դիետիկ սնունդ է, որտեղ քիչ ճարպեր կան՝ 1,1 գրամ 100 գրամում։
«Բայց չափից շատ պետք չէ ուտել այն։ Շիլան գազագոյացում է հրահրում։ Այդ իսկ պատճառով դրանով չպետք է կերակրել մինչև երեք տարեկան երեխաներին, նույնիսկ եթե այն լավ եփած է: Ընդհանուր առմամբ, լավ մարսելու համար այն պետք է երկար եփել` առնվազն 50 րոպե ու ավելի լավ է, եթե նախապես գիշերը թրջեք», - խորհուրդ է տվել բժիշկը:
Հատկանշական է, որ գարին հակացուցումները գրեթե չունի: Միակ բացառությունը դրա մեջ պարունակվող գլյուտենի ծանրությունն է: