Մարզերում կանձրևի, մայրաքաղաքում` ոչ. եղանակի տեսություն

Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում են պահպանել հրդեհավտանգության կանոնները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnuik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում օգոստոսի 25-26-ին` առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 
Կորոնավիրուսի աճով պայմանավորված` հիվանդանոցային մահճակալների թիվն ընդլայնվում է
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։
Եղանակի կանխատեսում
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: 
Երևան քաղաքում օգոստոսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում օգոստոսի 25–ի գիշերը կլինի 19-21 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +33...+35 աստիճան։
Կաշառք են տվել ու վարորդական վկայականներ ստացել. ՃՈ տեսուչը ձերբակալվել է
ԱԻՆ–ից նաև զգուշացնում են, որ ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում են պահպանել հրդեհավտանգության կանոնները: