Դպրոցներում ուսուցումը կլինի առկա, դասերը կանցկացվեն օրումեջ. փոխնախարար

Այն դպրոցները, որոնք կապացուցեն, որ կարողանում են պահպանել հակահամաճարակային պայմանները, ստուգումներից հետո կանցնեն ամենօրյա ռեժիմի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Սեպտեմբերի 1֊ից դպրոցներում ուսուցումը կլինի առկա, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
«Դասարաններում, որտեղ աշակերտների թիվը 20-ից ավել է, ուսուցումը չի իրականացվի օրումեջ, եթե դիմում ներկայացնեն ԿԳՄՍՆ։ Այսինք, այն դպրոցները, որոնք կապացուցեն, որ իրենք կարողանում են պահպանել հակահամաճարակային պայմանները հավուր֊պատշաճի, դիմում կներկայացնեն նախարարություն, և մեր ստուգումներից հետո կանցնեն ամենօրյա ռեժիմի»,- ասաց ԿԳՄՍ փոխնախարարը։
«Դիմել ենք ՊՆ, որ դպրոցի տվյալ առարկայի միակ մասնագետին չտանեն եռամսյա հավաքի». Անդրեասյան
Նրա խոսքով՝ մասնագետներն ասում են, որ կիսված դասարաններով ուսուցումը հնարավորությում է տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել աշակերտներին։
Ինչ վերաբերում է առաջին դասարանցիներին, ապա նրանք օգոստոսի 31֊ին կգնան դպրոց։ Անդրեասյանի խոսքով՝ այս տարի շուրջ 37 000 առաջին դասարանցի կա։
Փոխնախարարը նշում է նաև, որ դպրոցն է որոշելու՝ 5֊օրյա, թե 6֊օրյա ռեժիմով պետք է աշխատի։
Առկա՞, թե՞ հեռավար դասապրոցես. ԿԳՄՍՆ-ում քննարկում է տեղի ունեցել
Նա հավելեց նաև, որ առաջիկայում կհրապարակվեն կարգավարումները, թե դպրոցի անձնակազմից ովքեր կարող են չպատվաստվել կամ 14 օրը մեկ թեստ չհանձնել։ Իսկ առհասարակ ուսուցիչների մեծ մասը գիտակցորեն է մոտենում պատվաստմանը։