Բաքվում տրանսսեքսուալ կնոջ են սպանել, ապա այրել մարմինը

Համաձայն պաշտոնական վիճակագրության` Ադրբեջանում տարեկան ավելի քան 200 սպանություն է տեղի ունենում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանում սպանվել է տրանսսեքսուալ կին` 27-ամյա Ահադ Նուրիևը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Բաքվի իշխանությունները պատասխանատվություն են կրում 2 հայ զինծառայողի սպանելու համար. ՄԻՊ
Նշվում է, որ կնոջ հագուստով տղամարդուն սպանել են Բաքվի Պուտա թաղամասում։ Սպանվածն Աղդամի շրջանի բնակիչ էր։ Պարզվել է, որ Նուրիևին սպանելուց հետո հանցագործը այրել է նրա մարմինը։
Ադրբեջանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները բերման են ենթարկել կասկածյալին, Ագջաբեդիի շրջանի բնակիչ Միրշահիդ Մեհդիևին։
Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանում նման բարբարոսություններ են տեղի ունենում։ Համաձայն պաշտոնական վիճակագրության` երկրում տարեկան ավելի քան 200 սպանություն է տեղի ունենում։ Ի համեմատություն` Հայաստանում այդ թիվը տարեկան 80 է։
Բաքվում դատավճիռ կայացվեց ևս երկու հայ գերիների նկատմամբ