Առողջապահության նախկին փոխնախարարը նշանակվեց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ

Աշխատանքից ազատման դիմում գրած առողջապահության նախկին փոխնախարարը երկար ժամանակ առանց աշխատանքի չմնաց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ առողջապահության նախկին փոխնախարարը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ: Տեղեկանում ենք Փաշինյանի որոշումներից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արտյոմ Սմբատյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ»,–ասված է որոշման մեջ։
Արմեն Սարգսյանը մի շարք նշանակումներ է արել զինված ուժերում
Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա հայտնել էր,որ պետական համակարգում շուրջ 10 տարի տևող ծառայությունը շարունակելու է այլ ոլորտում։
Առողջապահության ոլորտում Արտյոմ Սմբատյանն աշխատել է շուրջ 3 տարի` տարբեր օղակներում։ Առողջապահության փոխնախարարի պաշտոնում նշանակվել է 2019թ–ի դեկտեմբերի 20-ին։