Տավուշի մարզում բախվել են Volkswagen–ն ու Վանաձոր-Իջևան երթուղու ГАЗель-ը. կան տուժածներ

Վթարը տեղի է ունեցել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 124 կմ հատվածում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Այսօր` օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ապարանում երիտասարդները ցուլ և հորթ են գողացել, ապա վթարի ենթարկվել
Նշվում է, որ ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Volkswagen և մարդատար ГАЗель մակնիշի ավտոմեքենաները։ 
Վթարի հետևանքով 6 մարդ բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 
Կայքի տեղեկություններով՝ ГАЗель-ը սպասարկում է Վանաձոր-Իջևան երթուղին։   
Ռուսաստանում ավտոբուս է վթարի ենթարկվել, ավելի քան 20 տուժած կա