ՌԱԴԻՈ

Սատանան մանրուքների մեջ է. Հակոբյանը` կանանց ԶՈւ ստորաբաժանումներում ներգրավելու մասին

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ կանանց ԶՈւ ստորաբաժանումներում առավել մասշտաբային ներգրավելուց առաջ պետք է մանրակրկիտ ուսումնասիրել իրայելական փորձը։
Sputnik
Կանանց և աղջիկներին պարտադիր զորակոչելու հարցը թեև ընդհանուր առմամբ ընդունելի գաղափար է, սակայն լուրջ քննարկման առարկա պետք է դառնա` հաշվի առնելով ազգային մենթալիտետի առանձնահատկությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։
«Սատանան մանրուքների մեջ է, և պետք է շատ ճշգրիտ հաշվարկել այդ մանրուքները։ Ամեն մարդ չէ, որ պատրաստ է իր 18 տարեկան աղջկան թողնել, որ նա գնա պարտադիր զինծառայության։ Կարելի է ուղղակի բանակային ուսուցում անել` ոչ գիշերակացով` հենվելով իսրայելական փորձի վրա»,- ասաց նա։ 
Նրա կարծիքով` գործընթացը պետք է փուլ առ փուլ  կազմակերպել, նախ կամավորության սկզբունքով` միքանիամսյա հավաքների տեսքով, հետո դրանք ընդլայնել, ընթացքում սխալներն ուղղել, մարդկանց արձագանքը հաշվի առնել։ Ըստ փորձագետի`ճշգրիտ հաշվարկի դեպքում «հեծանիվ հորինելու» անհրաժեշտություն չի լինի։ 
Ժամկետային ծառայությունը պետք է պահպանվի. ԳՇ պետը՝ պրոֆեսիոնալ բանակի մասին
«Պետք է այնպես անել, որ զենքի հետ վարվելը, թռչելը, կրակելը, ցատկելը հետաքրքիր ժամանացի նման լինի, տղայական զորակոչի նման ծանր չլինի։ Հետո, եթե ցանկություն լինի, կարելի է նրանցից բանակային ծառայողներ հավաքել, հետագայում, ըստ իրավիճակի, պարտադիր դարձնել`կանանց հոգեբանական, սոցիալական, ընդհուպ մինչև ֆիզիոլոգիական առանձնահատկությունները հաշվի առնելով»,- նշեց փորձագետը։ 
Հակոբյանի կարծիքով` կանանց պետք է  զերծ պահել սահմանին մարտական հերթապահություն անցկացնելու պարտադրանքից, ծայրահեղ էքստրեմալ իրավիճակներից, բայց, օրինակ, ՀՕՊ-ում կարելի է նրանց ներգրավել։
Հիշեցնենք, որ այսօր` օգոստոսի 24–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում ներկայացնելով ՀՀ կառավարության 2021-26թթ–ի գործունեության ծրագրի` բանակի բարեփոխումներին նվիրված հատվածը, ասել էր, որ Հայաստանում կանայք պետք է առավել մասշտաբային ներգրավվածություն ունենան ԶՈւ մարտական ստորաբաժանումներում։
«Մենք հրաժարվել ենք հին սպառազինություն գնելուց». ՀՀ պաշտպանության նախարար