«Մենք հրաժարվել ենք հին սպառազինություն գնելուց». ՀՀ պաշտպանության նախարար

Պաշտպանության նախարարը նշեց, որ զենքի սեփական արտադրություն հիմնելու համար Հայաստանն ունի Ռուսաստանի աջակցությունը։
Sputnik
Հայաստանը հրաժարվել է հին սպառազինություններ ձեռք բերել։ Դա երկրի քաղաքականությունն է։ «Զինուժ մեդիայի» հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, որը շարունակում է աշխատանքային այցը Ռուսաստան։
Սպառազինության որ տեսակները որքանով են ավելացել բանակում. Փաշինյանը թվեր ներկայացրեց
Նշենք, որ այսօր նախարարը մասնակցել է մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանի տարածքում բացազատված «Բարեկամության տուն» միջոցառմանը, որտեղ իրենց մշակութային տաղավարներն են ներկայացրել Միջազգային բանակային խաղերի մասնակից պետությունները։
«Ունենք լիովին աջակցություն և կարող եմ ասել` չէ՛, բառ չեմ լսել այստեղ։ Գործնական քայլեր ենք անելու մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ զարգացնելու ուղղությամբ»,–ասել է Կարապետյանը։
Անդրադառնալով սպառազինության թեմային` նա շեշտել է, որ պլանավորում են ունենալ որակյալ և նոր սպառազինություն։ Նրա խոսքով` ավելի լավ է ունանալ քիչ, բայց որակով սպառազինություն` հստակ իմանալով, որ այն գործելու է։
Ռուսաստանն իրավունք ունի զենք մատակարարել` ում ուզում է․ Զախարովան պատասխանել է Ալիևին
Պաշտպանության նախարարը նշել է նաև, որ Հայաստանը պետք է սեփական զենքի արտադրությունն ունենա։
«Այս հարցում Ռուսաստանից նույնպես ունենք աջակցություն` համատեղ ձեռնարկությունների բացման տեսքով։ Արագ դա անելու ենք։ Բացի այդ, չպետք է թույլ տանք, որ պաշտպանության նախարարության և արտադրող ձեռնարկությունների մեջ միջնորդներ լինեն»,–ասաց նախարարը։
Նա իր խոսքն ամփոփեց` ասելով, որ այս ամենի արդյունքում անպայման նոր արդիականացված բանակ ենք ունենալու և կարողանալու ենք դիմակայել առկա մարտահրավերներին։
Քոչարյանը նշել է բանակի մարտունակության բարձրացման և սպառազինության համալրման ժամկետները
Հավելենք, որ Կարապետյանն այցելել է «Պատրիոտ» կենտրոն, որտեղ անցկացվում է «ԱրՄի 2021» ռազմատեխնիկական համաժողով-ցուցահանդեսը:
Պաշտպանության նախարարը նաև աշխատանքային մի շարք հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ։
Հիշեցնենք, որ Կարապետյանն աշխատանքային այցով ՌԴ է մեկնել օգոստոսի 22-ին` մասնակցելու «ԱրՄի–2021» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի և Միջազգային բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողություններին:
Ալիևն «անտրամաբանական» է որակել ՌԴ–ի` Հայաստանին զենք մատակարարելու հայտարարությունները