Հայաստանի թիմն առաջին տեղն է զբաղեցրել «Խաղաղության մարտիկ» մրցույթի «Տեր և տիկին» փուլում

Սա գրական-գեղարվեստական և պարային փուլն է։ Հաջորդ փորձությունը կլինի ռազմասպորտային պատրաստությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Հայաստանի թիմն առաջին տեղն է զբաղեցրել ԱրՄԻ-2021 բանակային խաղերի «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի «Տեր և տիկին» փուլում։
Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին փուլը․ տպավորիչ լուսանկարներ
Առաջինը գրական-գեղարվեստական և պարային փուլն է։ Մասնակիցները ցուցադրել են ստեղծագործական ունակությունները՝ ելույթ ունենալով հանդիսատեսի և ժյուրիի անդամների առջև, ներկայացրել են բանաստեղծություններ, երգեր, ազգային և հայրենասիրական պարեր:
Ռուսաստանի հավաքականն արժանացել է երկրորդ տեղին, երրորդ տեղում Բելառուսի թիմն է: Մրցույթի հաջորդ փորձությունը կլինի ռազմամարզական փուլը՝ «Պրոֆեսիոնալ․ մարտական պատրաստության վարժությունների համալիր», որը տեղի կունենա Իջևանի զորամասի տարածքում։
Հայաստանում սկսվեց ԱրՄԻ – 2020 «Խաղաղության մարտիկ» մրցույթը
Նշենք, որ «Խաղաղության մարտիկ» բարեկամական բանակների զինծառայողների ռազմա-մասնագիտական վարպետության մրցույթին մասնակցում են 6 երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հունաստանի ու Կատարի թիմերը։
Միջազգային բանակային խաղեր-2021-ն անցկացվում է օգոստոսի 22-ից սեպտեմբերի 4-ը 11 պետությունների (Ռուսաստան, Ալժիր, Հայաստան, Բելառուս, Վիետնամ, Իրան, Կատար, Ղազախստան, Չինաստան, Սերբիա, Ուզբեկստան) տարածքում: Ընդհանուր առմամբ, ԱրՄԻ-2021-ի 34 մրցույթներին 277 թիմերի կազմում մասնակցում են ավելի քան 5 հազար զինծառայող՝ 42 երկրներից:
Հայաստանը հաղթել է «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում