Պատվաստման կեղծ սերտիֆիկատ են տրամադրել գումարի դիմաց. ԱԱԾ բացահայտումը

Երևան քաղաքի թիվ 5 պոլիկլինիկայի վիրաբույժը և ևս մեկ անձ ձերբակալվել են։
Sputnik
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ պաշտոնատար անձ չհանդիսացող, հանրային պաշտոն զբաղեցնող
Երևանի քաղաքապետարանի թիվ 5 պոլիկլինիկայի վիրաբույժը մի քաղաքացուց ապօրինի վարձատրություն է ստացել` նրան իբրև թե պատվատված լինելու սերտիֆիկատ տրամադրելով։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ պաշտոնական կայքը։
Պատվաստումների տեմպը մեծացել է, բայց դեռևս գոհացուցիչ չէ. Ավանեսյան
ԱԱԾ–ն պարզել է, որ Ա.Չ-ն իր մտերիմ Ն.Ն-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Տ.Մ-ին առանց պատվաստվելու «Covid-19» դեմ պատվաստման առաջին չափաբաժինը ստանալու վերաբերյալ սերտիֆիկատ տրամադրելու մասին։ Դրանից հետո նրանք պետք է 2 դեղաչափով պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկությունները էլեկտրոնային առողջապահական միասնական «ArMed.am» համակարգում զետեղեին։
Այս ամենի դիմաց օգոստոսի 16-ին Տ. Մ.-ից պահանջել են ապօրինի վարձատրություն։
Նույն պոլիկլինիկայի բուժքույր Գ.Գ-ին վիրաբույժը հրահանգել է կազմել, հաստատել և իր ստորագրությամբ վավերացնել բովանդակությամբ կեղծ` «Covid-19» համավարակի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը ստանալու վերաբերյալ սերտիֆիկատը։
Հայաստանը ձեռք է բերել չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 000 դեղաչափ
Օգոստոսի 19-ին գումարը ստանալուց անմիջապես հետո հանցավոր խմբի անդամները բռնվել են ԱԱԾ աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել ԱԱԾ: Ա.Չ-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գումարը, իսկ Տ.Մ-ի մոտ հայտնաբերվել է «Covid-19» համավարակի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը ստանալու վերաբերյալ կեղծ սերտիֆիկատը:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Ա.Չ-ն և Ն.Ն-ն ձերբակալվել են, իսկ Գ.Գ-ի և Տ.Մ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Վերջիններս որպես կասկածյալ տվել են խոստովանական ցուցմունքներ:
ԱԱԾ–ն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացում առկա նույնաբնույթ կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու գործելաոճը կրելու է շարունակական բնույթ:
Հիմնարկների աշխատակիցներին և ուսանողներին ստիպում են պատվաստվել. ահազանգ ԱԺ–ում