Ինչով փոխարինել շաքարը. խորհուրդ է տալիս սննդաբանը

Ռուս բժիշկները կարծում են, որ անհրաժեշտ է նվազեցնել օրական ընդունվող շաքարի քանակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Շաքարի վնասների մասին հայտնի է բոլորին, բայց, այնուամենայնիվ, մենք չենք կարողանում հաճախ հրաժարվել նրանից` այլընտրանքի բացակայության պատճառով։ Sputnik ռադիոյին տված հարցազրույցում սննդի և կենսատեխնոլոգիայի դաշնային հետազոտական կենտրոնի առաջատար գիտաշխատող Ալլա Պոգոժևան մի քանի տարբերակ է նշել շաքարը փոխարինելու համար։
Շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդ չկա. ՄՊՀ
«Շաքարը ճիշտ է փոխարինել ածխաջրերով։ Օրինակ` պոլիսախարիդներով, որոնք կան հացահատիկներում պարունակվող դիետիկ մանրաթելերում, հատկապես ամբողջական ձավարեղենում, ինչպես նաև բանջարեղենում և մրգերում»,- ասաց Ալլա Պոգոժևան:
Այնուամենայնիվ, սննդակարգում շաքարի առկայությունը բացարձակ նորմալ է, բայց պետք է զգույշ լինել, որ դրանց քանակը չափազանց չլինի:
«Ռուսաստանի առողջապահության նախարարությունն առաջարկել է սահմանել օրական մոտ 22 գրամ շաքարը որպես նորմա։ Բայց այդ նորման վերաբերում է առողջ մարդկանց, նյութափոխանակության հետ խնդիրներով մարդկանց կամ շաքարային դիաբետ ունեցողներին 5 գրամն էլ կարող է շատ լինել»,- ասել է Ալլա Պոգոժևան:
«Չի կարելի երեխաներին խրախուսել քաղցրավենիքով»․ սննդաբանը՝ շաքարի թույլատրելի չափի մասին
Պոգոժևան խորհուրդ է տալիս նաև սննդակարգում ներառել մեղր, որը կարող է լրացնել քաղցրի պակասը։ Հատկապես թեյի մեջ շաքարի փոխարեն կարելի է մեղր լցնել։