Հայ շախմատիստը դարձել է միջազգային հուշամրցաշարի հաղթող

Ագզամովի հուշամրցաշար այս տարի մասնակցում էին 11 երկրների 65 շախմատիստ, այդ թվում՝ 19 գրոսմայստեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում ավարտվել է Ագզամովի հուշամրցաշարը, որին այս տարի մասնակցում էին 11 երկրների 65 շախմատիստ, այդ թվում՝ 19 գրոսմայստեր։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Էլինա Դանիելյանը դարձավ Եվրոպայի կանանց չեմպիոն
Մրցաշարում հիանալի հանդես եկավ երիտասարդ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող։ Սարգսյանը նաև 10 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը։
Տիգրան Հարությունյանը 6,5 միավորով կիսեց 2-7-րդ հորիզոնականները։ 
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը վաստակեց 6, իսկ միջազգային վարպետ Վահե Դանիելյանը՝ 4,5 միավոր։
Եզրափակիչ աղյուսակը՝ այստեղ։
Արոնյանը 4-րդ տեղն է զբաղեցրել Grand Chess Tour շախմատային օնլայն մրցաշարում