Աշունը Գյումրիում թեժ է լինելու. մարզպետը հավակնում է քաղաքապետի պաշտոնի՞ն

Գյումրիում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ կանցկացվեն, ինչը նշանակում է, որ հանրապետության երկրորդ քաղաքի ղեկավարը կընտրվի ավագանուց: Այն ուժերը, որոնք հավակնելու են քաղաքապետ տեսնելու իրենց թեկնածուին, ստիպված են «լավ աշխատել» քարոզարշավի ընթացքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Գյումրիում hոկտեմբերի 17-ին նախատեսված ավագանու ընտրություններն արդեն 2-րդ անգամ են անցկացվելու համամասնական ընտրակարգով։ Ըստ ժամանակացուցի` նախընտրական քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 20-ից հետո. մինչ այդ կուսակցություններն ԸԸՀ կներկայացնեն ավագանու անդամի թեկնածուների անունները:
Կապանում արտահերթ ընտրություններ կլինեն, ո՞վ է իշխանության թեկնածուն. «Ժողովուրդ»
Թեև քաղաքական ուժերը չեն շտապում հայտարարել Գյումրիում ընտրություններին մասնակցելու մասին, այնուամենայնիվ քաղաքապետի հավանական անուններ արդեն շոշափվում են: Ամենահավանականը գյումրեցիները համարում են ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի և Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի անունները: Երկուսն էլ դեռ չեն շտապում պարզաբանումներ տալ։
Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան նշեց, որ, քաղաքապետն այս պահին արձակուրդում է ու ոչ մեկն իրավասու չէ Բալասանյանի փոխարեն պատասխանել նրա հնարավոր թեկնածության մասին հարցին: 
Մարզպետ Հովհաննես Հարությունյանն էլ նշեց. «Չեմ շտապի հայտարարություն անել. «Քաղաքացիական պայմանագիրը» առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ»:
«Ասում են` առջևում ՏԻՄ ընտրություններն են, լավ կլինի` դիմում գրեք». Ազատանի համայնքապետ
Գյումրիում ընտրություններին իրենց թեկնածուների հարցը դեռ քննարկվում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներում, «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններում: Թեև «Հայաստան» դաշինքից շրջանառվում են տեղի կառույցների պատասխանատուներ Կարապետ Պողոսյանի ու Հովհաննես Ասոյանի, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքից` նախկին ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի, ԲՀԿ-ից` ԱԺ նախկին պատգամավոր Վարդևան Գրիգորյանի անունները:
Այս պահին քաղաքի տարբեր հատվածներում փակցված «Գյումրին կըռնա» պաստառները վկայում են, որ ընտրություններին մասնակցելու նպատակներ ունի «Ազգային արժեք» ակումբը «Գյումրին կըռնա» քաղաքակրթական շարժումով ու նորաստեղծ դաշինքով:
Հիշեցնենք, որ վերջին ՏԻՄ ընտրություններին (2016 թվականին) Գյումրիում 11 կուսակցություն ու դաշինք էր մասնակցում:
Հայտնի է, թե ինչու են Արցախում հետաձգվել ՏԻՄ ընտրությունները