Պետք է հավատարիմ մնանք և պաշտպան լինենք մեր անկախությանը. Արմեն Սարգսյան

Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի առթիվ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագիրն ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի առթիվ հղած իր ուղերձում ասում է նախագահ Արմեն Սարգսյանը` տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։
Թիրախավորում է հայ ժողովրդին. ՀՀ ԱԳՆ–ն դատապարտում է Ալիևի և Էրդողանի ստորագրած հռչակագիրը
«Անկախության հռչակագրի տարեդարձը աշխատելու և արարելու, պատասխանատու և կարգապահ լինելու, համախմբված ու համերաշխ, իսկապես ուժեղ երկիր կառուցելու պարտավորեցնող ազդակ է»,–իր ուղերձում ասում է նախագահը։
Նրա խոսքով` պետք է հավատարիմ մնանք և պաշտպան լինենք մեր անկախությանը, մեր պետականությանը, մեր ինքնությանը:
Հիշեցնենք` հռչակագրում նշվում է, որ զարգացնելով անկախ Հայաստանի ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը` Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
«Անկախության հռչակագրով դրվեց Արցախի պետականաշինության հիմքը». Արմեն Սարգսյան