Երևանյան շենքերից մեկի բակում գիշերը Hyundai է այրվել

ԱԻՆ–ից տեղեկացնրել են, թե որ ժամին է մեկուսացվել կրակն ու որ ժամին մարվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnuik. Երևանի Վրացական փողոցի թիվ 4 շենքի բակում ավտոմեքենա է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ 
Ավտովթար-հրդեհ Երևանում. վարորդը BMW-ով տապալել է հաստաբուն ծառն ու բախվել մեկ այլ ծառի
Նշվում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգը ստացել են օգոստոսի 23-ին, ժամը 00։51-ին ահազանգ է ստացվել, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի բակում կայանած «Hyundai Veloster» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ռ․ Ա․)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։08-ին, մարվել՝ 01։16-ին: Ավտոմեքենան այրվել է։
Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենայում հրդեհ է բռնկել