Ադրբեջանական զինծառայողն ինքնաձիգը պարզել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղղությամբ

Արման Թաթոյանը ցույց է տվել է Գորիսի Շուռնուխ և Կապանի Դավիթ Բեկ գյուղերի միջև ճանապարհի այն հատվածը, որտեղ տեղակայված են ադրբեջանական զինծառայողները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ում գրառում է արել, որում հայտնում է, որ անցյալ շաբաթ Սյունիք կատարած այցի ընթացքում հայտնվել է ադրբեջանական ԶՈւ–ի թիրախում։
«Սյունիքի մարզի Կապան, Տեղ համայնքներ, գյուղեր այցերից վերադարձի M2 միջպետական ճանապարհին փորձնական 1-2 րոպեով կանգնեցինք այն հատվածներում, որտեղ ադրբեջանական զինված ուժերն են տեղակայված: Փորձում էինք հասկանալ, թե ինչ տեղի կունենա, եթե ինչ-որ օբյեկտիվ պատճառով, ասենք, մեքենայի անսարքության կամ ուղևորի ինքնազգացողությունը վատանալու պատճառով քաղաքացիական մեքենա կանգնի այդ հատվածում: Մենք ինքներս, իհարկե, քաղաքացիական մեքենաներով էինք»,– հայտնում է Թաթոյանը:
Նրա խոսքով` իրենց կանգնելուն պես ադրբեջանական զինված ծառայողն անմիջապես մտել է դիրքում կառուցված շինություն (տնակ), որտեղից դուրս է եկել ինքնաձիգը ձեռքին ու այն պարզել իրենց ուղղությամբ:
Ադրբեջանը հստակ ազդակներ է տալիս, որ «Զանգեզուրի միջանցքը» բացելու է ուժով. Ալավերդյան
Մեկ այլ տեղում էլ 1-2 րոպե կանգնելուց հետո զինված ադրբեջանական զինծառայողները սկսել են անհանգիստ շարժումներ անել՝ հեռադիտակով հետևելով իրենց, ապա սուլոցներ ու գոռոցներ արձակել։
«Մենք սեփական փորձով համոզվեցինք, որ ադրբեջանական զինված ծառայողների ինքնին ներկայությունը Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի, ազատ տեղաշարժման ու այլ կենսական իրավունքների խախտում է: Այս հիմնավորումները համապատասխան ապացույցներով կդրվեն անվտանգության գոտու հայեցակարգի հիմքում կներառվեն ու նույնպես կուղարկվեն միջազգային համապատասխան կառույցներին»,– նշում է ՄԻՊ–ը:
Արման Թաթոյանը հրապարակել է Գորիսի Շուռնուխ և Կապանի Դավիթ Բեկ գյուղերի միջև ճանապարհի այն հատվածը, որտեղ տեղակայված են ադրբեջանական զինծառայողները։
Նա նաև Google Earth ծրագրի միջոցով արձանագրել է, որ ադրբեջանցիները տեղակայված են 2 հայկական գյուղերի միջև:
Հիշեցնենք՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 12-ից։ Ադրբեջանցի զինվորականները գտնվում են Սև լճի շրջանում ՝ փորձելով ամրանալ այստեղ հայկական տարածքների հաշվին։ Նման իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում ՝ Վարդենիսի մոտակայքում։
Ունենք ծրագրեր, ժամկետները իրավասու չեմ ներկայացնել. ԳՇ պետի տեղակալը` սահմանների մասին
Լարվածության ևս մեկ օջախ Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում է։ Այդ հատվածներում պարբերաբար տեղի են ունենում միջադեպեր, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Սահմանազատման աշխատանքների քննարկումներում Արցախի հարց գոյություն չունի. Գրիգորյան