Ողբերգական դեպք Լոռիում. 36–ամյա քաղաքացին ընկել է խոտով բարձված մեքենայի վրայից և մահացել

Տեղեկացվում է, որ թաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Լոռիում 36–ամյա քաղաքացին ընկել է խոտով բարձված մեքենայի վրայից ու մահացել։ Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը, դեպքը տեղի է ունեցել երեկ` օգոստոսի 21-ին։
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ կա 5 վիրավոր, մեկը 1 տարեկան երեխա է
Ժամը 20:30-ի սահմաններում, Տաշիր քաղաքից դեպի Բլագադարնոյե գյուղի ճանապարհին Վանաձորի բնակիչ, 23-ամյա Գարեգին Մանուկյանի վարած՝ խոտով բարձված ԳԱԶ-53 մակնիշի ավտոմեքենայից ընթացքի ժամանակ խոտի վրա նստած Դաշտադեմ գյուղի բնակիչ, 36-ամյա Ահարոն Թանգամյանը ընկել:  
Տղամարդը տեղում մահացել է: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: