Դիլիջանում այսօր կայացավ «Խաղաղության մարտիկ» մրցախաղի բացման հանդիսավոր արարողությունը։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը մրցույթին մասնակցող հայկական թիմի հետ հանդիպման ժամանակ խոսել է մրցույթի կարևորության մասին։
Նա շեշտել է՝ պատերազմից հետո սա առաջին միջազգային միջոցառումն է։
«Այս վերջին պատերազմից հետո սա առաջին միջազգային միջոցառումն է։ Պետք է ցույց տանք, որ կարող ենք հաղթահարել և գնալ առաջ։ Առաջարկում եմ, որ համախմբած ցույց տանք դա, մանավանդ մեզ համար կարևոր է »,- նշել է Դավթյանը։
Նա Հայաստանը ներկայացնող թիմին հաջողություն ու հաղթանակ է մաղթել։