Մանե Թանդիլյանը Ներքին Խնձորեսկում հանդիպել է տեղահանված արցախցիների հետ

Նախարարի խոսքով` բազմաթիվ դժվարությունների հաղթահարման միջոցն արցախցիների համար աշխատանքն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այցելել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնք։ Facebook-ի իր պաշտոնական էջում Թանդիլյանը տեղեկացնում է, ո սահմանամերձ այս բնակավայր այցելության նպատակը եղել է տեղահանված ու համայնքում ժամանակավորապես ապաստանած արցախցիների հետ հանդիպումը։
Նախարարը տեղում ծանոթացել է նրանց հուզող խնդիրներին։
Մանե Թանդիլյանը պատասխանել է Իլհամ Ալիևին
Այցելության շրջանակում նաև եղել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և «Նիյր իսթ ֆաունդեյշնի» համաֆինանսավորմամբ հիմնադրված «Հայի ուժը» սոցիալական ձեռնարկությունում։ Այստեղ ևս հանդիպել է տեղահանված արցախցիների։ Նշում է՝ նրանք բազմաթիվ դժվարությունների հաղթահարման միջոց ընտրել են աշխատանքը:
«Գոտեպնդող ու ոգեշնչող է արցախցու անկոտրում ու վճռական կամքը՝ ապրելու ու ապրեցնելու մեր երկիրը»,- գրել է Թանդիլյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին երկու նախարարները՝ Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը կուսակցություն են հիմնադրել։ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ է ընտրվել Մանե Թանդիլյանը։