«Հենրի» փոթորիկն ԱՄՆ-ում. Նյու Յորքի փողոցները գետերի են վերածվել. տեսանյութ

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն արտակարգ դրություն է հայտարարել մի շարք շրջաններում ՝ «Հենրի» փոթորկի պատճառով:
Sputnik
Նյու Յորքի մի շարք փողոցներ, բառի բուն իմաստով, գետերի են վերածվել «Հենրի» փոթորկի հետևանքով առաջացած տեղատարափ անձրևների պատճառով։ Տեղեկությունը հայտնում են ամերիկյան  լրատվամիջոցները։
Մեքենաները մեծ դժվարությամբ են տեղաշարժվում ջրառատ փողոցներում։ Շենքերի առաջին հարկերը ջրասույզ լինելու վտանգի առաջ են կանգնած։
Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է 70-ի
Տուժածների մասին տվյալներ առայժմ չեն հաղորդվում:
Մինչդեռ կանխատեսվող անձրևների հիմնական մասը դեռ չի տեղացել։ Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն ՝ սաստիկ անձրևները կշարունակվեն մինչև օգոստոսի 22-ը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն արտակարգ դրություն է հայտարարել մի շարք շրջաններում ՝ «Հենրի» փոթորկի պատճառով: Նրա խոսքով ՝ սա առաջին կատեգորիայի փոթորիկ է. դա նշանակում է երկարատև քամի՝ մոտ 128 կմ/ժ արագությամբ: