Անցնող շաբաթվա ընթացքում լրահոսում, ցավոք, կրկին զինվորների մահվան մասին գրվեց։ Մեկը զոհվեց հայ-ադրբեջանական սահմանին, երեքի սպանության մեջ կասկածվում է ծառայակիցը։
Երկրի քաղաքական կյանքում համեմատաբար խաղաղ է. արտգործնախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը, մինչև հին պաշտոնում վերանշանակվելը, հասցրեց դիմավորել ու ճանապարհել Ուրուգվայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը։
Անցնող շաբաթվա ընթացքում ավարտվեց կառավարության կազմի ձևավորումը. Արմեն Գրիգորյանը կրկին Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվեց, իսկ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանը՝ ԱԳ նախարար։
Այս շաբաթ մեր երկիրը մի քանի տասնյակ զինվորականների է հյուրընկալում՝ աշխարհի հինգ երկրներից։ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հունաստանի և Կատարի պատվիրակությունները Դիլիջանում են «Բանակային միջազգային խաղեր» մրցույթի շրջանակներում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցափուլին մասնակցելու համար։
Պատերազմի միջով անցած ու տեսողությունը կորցրած Վրեժի ու Քրիստինեի սերը հաղթել է մեր պարտված պատերազմին։ Նրանց սերը թևեր է տալիս դիմացինին ու համոզում` երբեմն նաև կարող ենք թռչել, եթե սիրելիի հետ ենք...Sputnik Արմենիան այցելել էր երիտասարդ զույգին ու ներկայացրել նրանց հուզիչ պատմությունը։
Շաբաթվա այլ հետաքրքիր դրվագները՝ Sputnik Արմենիայի լուսանկարիչների աչքերով։