Մոսկվայում հայերի և ուզբեկների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

Իրավապահ մարմինների աշխատակիցները բերման են ենթարկել Ուզբեկստանի յոթ և Հայաստանի երկու քաղաքացու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում հայ և ուզբեկ շինարարների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, տեղեկացնում է REN TV-ն։
Ստաս Պետրոսյանը ներողություն է խնդրել ռասիստական ժեստի համար
Կոնֆլիկտը տեղի է ունեցել երեկ գիշեր Մարեսևի փողոցի շինհրապարակում ՝ մետրոյի «Նեկրասովկա» կայարանի մոտ: Ծեծկռտուքին մասնակցել է մոտ 20 մարդ: Իրավապահ մարմինների աշխատակիցները բերման են ենթարկել Ուզբեկստանի յոթ և Հայաստանի երկու քաղաքացու:
Տհաճ միջադեպ Պեպեի և Մխիթարյանի միջև. խաղը քիչ էր մնում` վերածվեր ծեծկռտուքի
Ոստիկանությունը ստուգումներ է անցկացրել: Ծեծկռտուքի հանգամանքներն ու պատճառները պարզվում են: Տուժածների մասին տվյալներ չկան:
ԱՊՀ երկրներից ավելի քան 700 հազար միգրանտներ ապօրինի են գտնվում Ռուսաստանում․ ՆԳՆ