Հակառեկորդ Վրաստանում․ մեկ օրում 74 մարդ է մահացել կորոնավիրուսից

Նախորդ հակառեկորդը Վրաստանում գրանցվել էր ընդամենը մեկ օր առաջ՝ օգոստոսի 20-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում 74 մարդ է մահացել կորոնավիրուսից։ Տեղեկությունը հայտնում է Covid-19-ով վարակվելու դեպքերը վերահսկող ազգային կայքը:
Մասնագետը ասել է, թե ինչպես պետք է սնվեն COVID-19-ով վարակվածները
Համավարակի սկզբից ի վեր այս ցուցանիշն ամենաբարձրն է Վրաստանում։
«Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 4901-ով», - նշված է հաղորդագրության մեջ:
Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ ներկայացուցչի հետ քննարկել է COVID-19-ի հետ կապված իրավիճակը
Վրաստանում կորոնավիրուսային մահացությունների առավելագույն ցուցանիշը գրանցվել էր երեկ՝ օգոստոսի 20–ին (մահվան 59 դեպք):
Կորոնավիրուսով վարակված 22 և 28 տարեկան պացիենտները ծայրահեղ ծանր վիճակում են. Ավանեսյան
Պատվաստման արշավի սկզբից ի վեր Վրաստանում Covid-19- ի դեմ պատվաստվել է 938 705 մարդ, 28 555–ը` վերջին մեկ օրում։
507 նոր դեպք, 5 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում