Երեկոյան ժամերին կանձրևի. եղանակի տեսություն

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Հայաստանի և Արցախի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnuik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից զգուշացնում են, որ ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել հրդեհավտանգության կանոնները:

Եղանակի մասին

Հանրապետության տարածքում օգոստոսի 21-25-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում ևս օգոստոսի 21-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 
Արցախում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
Մայրաքաղաքում օգոստոսի 21–ի գիշերը կլինի 18-20 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +33...+35 աստիճան։