Որտե՞ղ կանցկացնի հանգիստը Նիկոլ Փաշինյանի ընտանիքը

Ի դեպ, օգոստոսի 24-ին ՀՀ կառավարությունը պետք է ներկայանա խորհրդարան՝ իր ծրագիրը ներկայացնելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը օգոստոսի 26-ից պատրաստվում է մեկնել հանգստի, որը կանցկացնի Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում, գրում է «Ժողովուրդ» թերթը։
Արմեն Սարգսյանն իր արձակուրդի առաջին օրն անցկացրել է Վանաձորում և Դիլիջանում
«Ինչո՞ւ հենց Սոչի, արդյոք այդ քայլով Փաշինյանը նպատակ ունի Ռուսաստանի իշխանությանը ցույց տալ իր վերաբերմունքը՝ իբրև
ՌԴ-ի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք, և ակնկալում է իր այդ քայլի դիմաց փոխհարաբերությունների ջերմացում»:
Պարբերականը հիշեցնում է նաև, որ օգոստոսի 24-ին ՀՀ կառավարությունը պետք է ներկայանա խորհրդարան՝ կառավարության ծրագիրը ներկայացնելու ու ենթադրություն է հայտնում, որ վարչապետը հնարավոր է անգամ խորհրդարան չգնա՝ գերադասելով արձակուրդ մեկնել։