Սահմանազատման աշխատանքների քննարկումներում Արցախի հարց գոյություն չունի. Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղարը նշում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ֆորմատն է ԼՂ հարցի լուծման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Այս պահին սահմանազատման և սահմանագծման աշխատանքների քննարկումներում Արցախի հարց գոյություն չունի։ «Հանրային հեռուստաընկերության» հետ զրույցում ասաց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Սահմանազատումն ու սահմանագծումը տեղի է ունենալու առանց Ղարաբաղյան հարցի, քանի որ Ղարաբաղյան հարցի համար կա մեկ ֆորմատ` ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը»,–ասաց Գրիգորյանը։
Ունենք ծրագրեր, ժամկետները իրավասու չեմ ներկայացնել. ԳՇ պետի տեղակալը` սահմանների մասին
Նրա խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ ֆորմատն է ԼՂ հարցի լուծման։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։
Ի՞նչ խնդիրներ են լուծում ադրբեջանցիները ՀՀ սահմաններում. Կութ այցելած փորձագետի դիտարկումը