«Փաշինյանին ասեք». տասնյակ մարդիկ փակել էին Էջմիածին–Աշտարակ ավտոճանապարհը

Ոստիկանների հետ բանակցություններից հետո գյուղացիները բացել են ճանապարհը, սակայն խոստացել են կրկին հավաքվել, եթե հարցը չլուծվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Այսօր մի քանի տասնյակ մարդ փակել էին Էջմիածին–Աշտարակ ավտոճանապարհը, տեղեկացնում է Shasmhyan.com–ը։
«Նախկին տնօրենին հետ բերելու ծրագիր է սա». բողոքի ակցիա` կենդանաբանական այգում
Նշվում է, որ Արմավիրի մարզի մի քանի համայնքների բնակիչներ նախ հավաքվել են Մրգաստան գյուղում ու պահանջել, որպեսզի Արմավիրի ջրօգտագործման ընկերության պատասխանատուները հստակ պատասխանեն, թե ե՞րբ են իրենց խոստացված ոռոգման ջուրը տրամադրելու։
Ապա բնակիչները որոշ ժամանակով փակել են Էջմիածին–Աշտարակ ճանապարհը։ Դեպքի վայր ժամանած ոստիկանների հետ բանակցություններից հետո գյուղացիները բացել են ճանապարհը, սակայն շեշտել, որ եթե խնդիրը չլուծվի՝ իրենց կանանց ու երեխաների հետ են փակելու ճանապարհը։
Գյուղացիները բողոքում են, որ իրենց դաշտերի բերքը չորացել է։
Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Գյումրիում. տեսանյութ
«Վստահ ենք՝ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասեն մեր խնդրի մասին, խիստ միջոցներ կձեռնարկի ջրօգտագործման ընկերությունների նկատմամբ։ Դա դաս կլինի, որ մյուս անգամ գյուղացիներիս էս օրը չգցեն», – ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Բնակիչների խոստացվել է, որ վաղն առավոտյան 8-ին ջուրը կլինի։