50 000 դրամ կտրամադրվի հաջորդ տարվանից ծնված երրորդ և հաջորդ երեխաների դեպքում

Բազմազավակ ընտանիքներին այս աջակցությունը կտրամադրվի մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. 2022 թ. հունվարի 1-ից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխաների դեպքում նախատեսվում է տրամադրել ամսական 50,000 դրամ աջակցություն։ Տեղեկությունը հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքը` մանրամասնելով, թե ովքեր կարող են օգտվել այս աջակցությունից։
Մանկատանը հայտնվելը դեռ չի նշանակում, թե երեխան ենթակա է որդեգրման. փոխնախարար
Նշենք, որ օգոստոսի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարել էր, որ ընտանիքում յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխա ստանալու են ամսական 50 000 դրամ ֆինանսական աջակցություն:
«Ծրագրի շահառու դառնալու հիմնական պայմանը 2022 թվականի հունվարի 1-ից հետո ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծնունդն է։ Հետևաբար, ընտանիքը կստանա ամսական 50,000-ական դրամ, եթե ունի առնվազն 2 երեխա, իսկ երրորդ և հաջորդ երեխաները կծնվեն 2022 թ․հունվարի 1-ից հետո»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ի դեպ, այս աջակցությունը կտրամադրվի մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։
Շուրջ 10 երեխա լսելու հնարավորություն են ստացել. նրանք վիրահատվել են «Էրեբունի» ԲԿ-ում
Նշենք, որ 2014 թվականից ի վեր ծնելիության պարբերաբար անկում գրանցող ցուցանիշն առաջին անգամ աճ է գրանցել. 2021 թ․-ի առաջին կիսամյակի ծնունդների բացարձակ թիվն աճել է 1413-ով կամ շուրջ 9%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հենց ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար էլ կառավարությունը նախաձեռնել է նոր ծրագրի իրականացումը։