Երևանում 82 հոգու են բերման ենթարկել. ի՞նչ է գտել ոստիկանությունը ավտոմեքենաներում

Օգոստոսի 18-ի երեկոյան սոցիալական ցանցերում լուսանկարներ ու տեսանյութեր էին հրապարակվել Երևանի տարբեր հատվածներում ոստիկանության իրականացրած գործողությունների վերաբերյալ։
Sputnik
Երևանի տարբեր հատվածներում օգոստոսի 18-ի երեկոյան ոստիկանության իրականացրած ուժեղացված ծառայության արդյունքում տարբեր կասկածանքներով բերման են ենթարկվել 82 անձ, ստուգվել է 900-ից ավելի տրանսպորտային միջոց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Գյումրիում. տեսանյութ
Ըստ հաղորդագրության` կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններ, դանակներ, կռփազենքեր, մահակներ ու կեղծ համարանիշներ։
Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ՝ ընդհանուր 9 գրամ քաշով։
Բացի այդ, ոստիկանության Արաբկիրի բաժնում արձանագրվել են ապօրինի ինքնաձիգի և պայթուցիչներով նռնակների կամավոր հանձնման դեպքեր։
Ոստիկանները հայտնաբերել են 1283 կգ կանեփ, ապօրինի զինամթերք, հայտնաբերվել է 9 հետախուզվող
Ոստիկանությունն արձանագրում է, որ ուժեղացված ծառայությունն արդյունավետ է եղել, և տեղեկացնում է, որ նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են լինելու։
Օգոստոսի 18-ի երեկոյան սոցիալական ցանցերում լուսանկարներ ու տեսանյութեր էին հրապարակվել Երևանի տարբեր հատվածներում ոստիկանության իրականացրած գործողությունների վերաբերյալ։ Վարորդները դժգոհում էին ոչ միայն իրենց ավտոմեքենաները խուզարկելու, այլև հատուկ գործողությունների հետևանքով մայրաքաղաքի տարբեր հատվածներում առաջացած խցանումների փաստից։
«Կանեփ-կակաչ-2021-ը» սկսվել է. հայտնաբերվել է 13 576 կգ կանեփի զանգված